Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյանին խոշտանգողներից ի՞նչ կա․ Թագուհի Թովմասյանը՝ Արթուր Պողոսյանին

Մայիս 12,2025 13:25

Ուրբաթ օրն եմ վերջին անգամ իրենց հետ հանդիպել, խնդրել են հարցը հնչեցնել, ես իրենց կուղղորդեմ, որ գան ձեզ մոտ․ խորհրդարանում՝ Քննչական կոմիտե ղեկավար Արթուր Պողոսյանին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել էր անհայտ կորած զինծառայողների ճակատագրով։ Արթուր Պողոսյանը զարմացավ ընդդիմադիր պատգամավորի այն դիտարկումից, որ անհայտ կորածների ծնողները, հարազատները անընդհատ դժգոհություն են հայտնում ՔԿ աշխատանքից։ Ասաց՝ շաբաթը մի քանի օր բոլորին ընդունում է, տեղեկություններ են տալիս, ժամերով միասին քննարկում են։ ՔԿ ղեկավարն անկեղծացավ՝ ասելով, որ նույնիսկ ծնողի բանավոր միջնորդություններին են ընթացք տալիս․ դեպք կա, որ քննչական գործողությանը ծնողը ներկա է գտնվել եւ նրա հայտնած տեղեկության հիման վրա անմիջապես է գործողությունը սկսվել։

Հետո հավելեց՝ այս ձեւաչափով չի ցանկանա այլ մանրամասների անդրադառնալ։

ՔԿ նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Թագուհի Թովմասյանը նաեւ Սամվել Վարդանյանին խոշտանգման դեպքով էր հետաքրքրվել՝ հարցնելով՝ Սամվել Վարդանյանին խոշտանգողներից ի՞նչ կա։

ՔԿ ղեկավարն ասաց՝ ձեւաչափը թույլ լի տալիս կոնկրետ գործի անդրադառնալ, բայց որպեսզի տպավորություն չլինի, թե հարցից խուսափում է՝ հավելեց, որ վարույթը նախաքննության փուլում է, հարցաքննվել են մատնանշված անձինք եւ փաստական տվյալներն այս պահին դեռ բավարար չեն ոստիկանության կոնկրետ աշխատակիցների վերաբերյալ վարույթ հարուցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031