Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննում կունենա իր տաղավարը

Մայիս 12,2025 13:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ․-ի մայիսի 13-20-ը, Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում, «Գագիկ Ծառուկյան հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» տաղավարը։

ՖԱՀՖ տաղավարը կինոշուկայի մասնակիցներին կներկայանա 12 պրեզենտացիաներից կազմված ծրագրով, որոնցում ներգրավված կլինեն միջազգային համագործակցության մեծ ներուժ ունեցող հայ ստեղծագործողների 8 կինոնախագծեր։

Տաղավարում կկազմակերպվեն նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի, միջազգային՝ Openhearted  ստարտափի, KIRK մրցանակաբաշխության պրեզենտացիաները։ Կինոշուկայի օրերին Պարսամյան կրթական և մշակութային հիմնադրամի կողմից Նից քաղաքում կկազմակերպվի «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը։

Տաղավարը աշխատանքները կսկսի մայիսի 13-ին։

– Մայիս 14-ին՝ ՖԱՀՖ պատվիրակությունը, իտալական կողմի հրավերով, կայցելի Իտալիայի տաղավար, ապա ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենա Արամ Մանուկյանի ԴՈԼԻ ֆիլմի պրեզենտացիան։

– Մայիս 15-ին ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենան Թուրքիայում բնակվող հայազգի ռեժիսոր Արեն Պերդեցու՝ Արա Գյուլերի մասին պատմող, «ԲԱՐԵՎ» կինոնախագծի, ապա Արցախի երկրորդ և առաջին պատերազմների մասին պատմող, Հովհաննես Գալստյանի «ՎԵՐԱ» և Արա Արուշի «ՎԵՐԱԴԱՐՁ» ֆիլմերի պրեզենտացիաները։

– Մայիսի 16-ին տաղավարում կներկայացվեն Մարինե Զաքարյանի «ԻՆՁ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՊԱՏՄԻՐ» սենտիմենտալ կատակերգությունը և Հովհաննես Գալստյանի «ԳՈՍԲԱՆԿ» սերիալը։

– Մայիսի 17-ին կկազմակերպվի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» կինոնախագծի պրեզենտացիան, ապա KIRK մրցանակաբաշխության ներկայացումն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողությունը։ Մրցանակաբաշխությանը կհաջորդի տաղավարի հովանավոր «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամի պրեզենտացիան՝ Հայաստանում հիմնադրվող, աշխարհում ամենաբարձր՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ արձանի ներկայացմամբ։ Արձանի ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն։

– Մայիսի 18-ին կկայանա Openhearted Inc ստարտափի պրեզենտացիան, որի նպատակը լսողություն հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է՝ արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով: Նույն օրը երեկոյան, Նից քաղաքում, Պարսամյան Հիմնադրամի Աղավնի Հաթեմյան սրահում, Քիրքոր Աժդերխանյանի աջակցությամբ կկայանա «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը և հայ համայնքի համար Կաննում ներկայացվող ծրագրի ներկայացումը։

– Մայիսի 19-ին տաղավարում կկազմակերպվի Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա կառույցի պրեզենտացիան։ Կառույցում ներգրավված ընկերությունները կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Նույն օրը տեղի կունեն ՖԱՀՖ խորհրդի արտագնա հավաքը՝ ՖԱՀՖ դեսպաններ Նորա Արմանիի, Արմեն Գրեյգի, Սարկիս Կարամեկյան մասնակցությամբ։

Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին իսկ հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Ֆեդերացիան կհրավիրի մամուլի ասուլիս և հանդես կգա Կաննի կինոշուկայում կատարված աշխատանքի, կնքված համաձայնագրերի, պայմանագրերի, հետագա ծրագրերի ներկայացմամբ։

ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031