Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը քաղաքական պատվեր է. ԱԺԲ խորհրդի խոսնակ

Մայիս 12,2025 13:39

Այսօր տեղի է ունեցել Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։

Ինչպես և սպասվում էր, որևէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։
Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։

Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյան

«Առավոտ». Հարցաքննության համար հիմք է հանդիսացել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցում արած պնդումը:

Հարց. – Ճիշտ է՞, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը Ձեզ զանգել էր ու ասում էր, որ «մորուքը սատկել է, մորուքին սպանել են», ու Դուք հայհոյել եք, և էդ բոլոր գաղտնիքները կագեբեում կան, ու մինչև օրս չեն ասում, հլա դեռ մինչև հիմա ասում են՝ Ձեզ Նաիրի Հունանյանն էր զանգել: Կասե՞ք էդ մասին, ի՞նչ էր տեղի ունեցել:

Բաբայան. – Էն, ինչ որ որ զանգել ա, դա, այո, տենց ա եղել, և փոխանցել, որ «էդ հանցագործները ուզում են, որ Դուք գաք բանակցությունների»: Ես բացատրել եմ, որ «զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ»: Էդքանը: Իսկ Ձեր ասածը ամբողջովին իրականություն ա:

Հարց. – Բարի: Էն բառերը, ինչ ասեցի, հենց էդպես էլ Սեֆիլյան Ժիրայրը ասել է:

Բաբայան. – Այո:

 

Սեֆիլյանի խոսքերը խորհրդարանում մայիսի 8-ին հնչեցրեց Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին հարցնելով, թե արդյոք չեն ուզում այս դրվագն ուսումնասիրել:

«Սա շատ կարևոր դրվագ է: Ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին և հարցաքննի: Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան, և հիմա էս դրվագը, ի՞նչ եք կարծում, չարժի՞, որպեսզի նախաքննական մարմինը անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի», – ասաց Քոչարյանը:

«Ես կխնդրեմ Ձեզ՝ եթե որևէ դիտարկում ունեք, «Գաղտնի» նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված, և եթե բաց աղբյուրում է զետեղված, և կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ պատգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք», – արձագանքեց Աննա Վարդապետյանը:

«Անպայման կուղարկեմ», – Անդրանիկ Քոչարյանի այս խոստումից չորս օր անց արդեն, Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրվեց Քննչական կոմիտե:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031