Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է թուրքական կողմի համար ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) ինքնալուծարման գործընթացին:
Որակելով գործընթացը կարևոր՝ «առանց ահաբեկչության Թուրքիայի» ստեղծման հարցում, Չելիքն ընդգծել է, որ ՔԲԿ-ի զենքերը վայր դնելու ու ինքնալուծարման որոշումը շրջադարձային կետ է լինելու:
«Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին: Մեր նախագահը կտեղեկացվի գործընթացի փուլերի մասին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՔԲԿ-ն հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում: