Լրահոս
Օրվա լրահոսը

Քո չիմացածի «հետևից գնալը» նորաձև է, քո չիմացածի մասին մտածելը նորաձև է, քո իմացածի բացերը լրացնելը նորաձև է. Փաշինյան

Մայիս 12,2025 17:02

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով:


 

Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը: «Բայց այն իրականում ինքներս մեզ կրթելու, զարգանալու, միմյանց հետ անկեղծ շփվելու ու նախապաշարմունքներից զերծ երկխոսել սովորելու մասին է», – ընդգծեց նա:

Հաջորդիվ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսություններով: Առաջինում նա ներկայացրեց կրթվելու վերաբերյալ իր տեսակետները` կրթարշավի նպատակներին ու սահմանումներին հավելելով իր ձևակերպումները. «Քո չիմացածի «հետևից գնալը» նորաձև է, քո չիմացածի մասին մտածելը նորաձև է, քո իմացածի  բացերը լրացնելը նորաձև է»: Վարչապետն իր 2-րդ բանախոսության ընթացքում խոսեց պետության ընկալման վերաիմաստավորման և ազգային ինքնության հարցերի մասին:

Երաժշտական ընդմիջման հատվածում բեմ բարձրացան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը, Քաջարանի մշակույթի պալատի մենապարուհի Սառա Ստեփանյանը և ֆլեյտահար Լիլիթ Գրիգորյանը:

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով: Մասնակիցներից մեկը բարձրաձայնեց արդարության ընկալման և դրա համակարգային բացերի հարցը, մյուսը` ազգային ինքնության գաղափարախոսության լայն տարածման հարցը: Խոսվեց խոսքի ազատության և դրա սահմանների չարաշահման մասին: Ընդհանուր առմամբ հարցուպատասխանի հատվածը անցավ շատ բուռն և անկաշկանդ:

Այս Շարժումը բոլորիս համար նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու մեր ներաշխարհն ու շրջապատող աշխարհը:

Դուք նույնպես կարող եք միանալ այս համընդհանուր առաջընթացին՝ գրանցվելով հետևյալ հղումով:

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031