Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Նիկոլն այս ողջ ընթացքում մի բրոշուր ձեռքին խաղաղություն է քարոզում. Նաիրա Կարապետյան

Մայիս 12,2025 17:25

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

31 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարի պայմանագիրը՝ եռակողմ՝ Արցախի մասնակցությամբ։

2016 թվականին, ապրիլյան պատերազմը սանձազերծելիս, Ադրբեջանի նպատակներից էր նաև ստանալ նոր փաստաթուղթ, նոր հրադադարի պայմանագիր, որը կլիներ երկկողմ, առանց Արցախի, և կունենար 1994թ. մայիսի 12-ի այս պայմանագրի ուժը։

Սրանով Ադրբեջանն ուզում էր չեզոքացնել Արցախի ստորագրությունը և զրոյացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։
Այս հարցում ևս Ադրբեջանին ոչինչ չհաջողվեց, մենք հաղթեցինք նաև այստեղ։

Հետո եկավ Նիկոլը… Սկսվեցին կորուստները:
Եվ մայիսի 12-ը սկսեցինք հիշել որպես Սև լճում թշնամու զորքերի դիրքավորման տարելից, Շուշիում Ալիևների ընտանիքի մուղամ լսելու տարելից, և սա դեռ սկիզբն էր:

Հետո Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, Ներքին Հանդի, Սոտքի, Վերին Շորժայի…
Հետո շրջափակվեց և 10 ամիս աշխարհից կտրվեց Արցախը, հետո նորից հարձակվեց թշնամին, դատարկեց և գրավեց այն…

Իսկ Նիկոլն այս ողջ ընթացքում մի բրոշուր/ֆլայեր ձեռքին խաղաղություն է քարոզում:

Նիկոլը պիտի գնա, որ հետ գան մեր հաղթանակները:
Նիկոլն ուղղակի պիտի գնա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031