Մասնագիտական վերապատրաստումներն ու հմտությունների շարունակական բարելավումը Ամերիաբանկի աշխատակիցների առօրյայի անբաժան մասն են։ Մայիսի 5-ից 8-ը առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի շրջանակում բանկում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ, ներգրավված էին բանկի մի քանի տասնյակ աշխատակիցներ:
Վերապատրաստման այս փուլը կազմակերպվել էր բանկի հետգրասենյակային անձնակազմի համար և ուղղված էր միավորելու առաջնային սպասարկման ու հետգրասենյակային թիմերի արդյունավետ փոխգործակցությունը՝ սպասարկման բարձր որակ ու շարունակական բարելավում ապահովելու նպատակով։
Դասընթացն իրականացնում էր ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում որակավորված քոուչ Անետա Կորոբկինան։ Նրա խոսքերով՝ սա սովորական չէ վերապատրաստում չէ:
«Սրանք պարզապես վերապատրաստումներ չեն, որ Ամերիաբանկը կազմակերպում է, այլ ձևավորում է սպասարկման մասին նոր պատկերացումներ, վերաբերմունք ու մտածելակերպ, որը ոչ միայն արտացոլվում է կազմակերպության ամենօրյա աշխատանքում, այլև սահմանում է բարձրակարգ սպասարկման նոր ստանդարտներ շուկայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց որակավորված բանախոս, քոուչ Անետա Կորոբկինան:
Կարդացեք նաև
Բանկի աշխատակից, դասընթացի մասնակից Գայանե Բարսեղյանն էլ նկատեց՝ դասընթացը կարեւոր է նրանով, որ իրենք խոսում են եւ քննարկում առօրյա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետո առնչվում են իրենց ամենօրյա աշխատանքի արդյունքում. «Որոնք բարելավելով՝ կարողանում ենք էլ ավելի լավ ծառայություն ունենալ, որից օգտվում են մեր հաճախորդներն ու գործընկերները: Ամեն աշխատակից եւս մեկ անգամ թարմացնում է այն գիտելիքը, հմտությունը, որ բոլորիս համար ամենակարեւորը հաճախորդն է»:
-Իսկ հաճախորդը տարեցտարի դառնում է ավելի քմահաճ, պահանջկոտ, և ստանդարտ մոտեցումներով նրան չես գոհացնի,- նկատում է բանկի մարդկային ծառայության ռեսուրսների ղեկավար Աննա Վարդանյանցը,-Մշտապես մենք հաճախորդների փորձառություն ենք ստեղծում, հաճախորդի կարիքները, ակնկալիքները փոփոխվում են: Ինչքան դու ավելի լավ ծառայություններ ես մատուցում, այդքան ավելի շատ են փոխվում հաճախորդների կարիքները: Մշտապես՝ նվազագույնը 2-3 տարին մեկ, հայացք պետք է գցես՝ ինչքանով են քո ստանդարտները համապատասխանում հաճախորդների սպասելիքներին, ինչպես է փոխվում շուկան, որ կարողանաս մշտապես այս կատարելագործման ծրագրերը իրականացնես ու կարողանաս գերազանցես ակնկալիքները: