Փաստաբան Զորայր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր հրապարակվեց հերթական վճիռը, որով Երևանի քաղաքացիական դատարանը որոշել է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ վստահորդիս բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ գումար՝ որպես արդարացվածին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման գումար:
Նույնական հայցադիմումների ներկայացումն ու դրանց բավարարումը (թեկուզ մասնակի) անհրաժեշտություն է, հաշվի առնելով ազատության իրավունքի սահմանափակումների տարածվածությունն ու այս իրավունքի հանդեպ քրեական արդարադատությանը ներգրավված մարմինների վերաբերմունքը։
Հուսով եմ, որ ՀՀ կառավարության համար նմանօրինակ նյութական պարտավորության առաջացումը կնպաստի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ մոտեցումների վերագնահատմանը, հանգեցնելով խափանման միջոցների ընտրության ոլորտում քաղաքականության փոփոխության։
Կարդացեք նաև