Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ վարույթ է հարուցել, նա տուգանվել է. «Ժողովուրդ»

Մայիս 13,2025 10:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, ում թեթև ձեռքով Կապանում ևս ՔՊ-ն պարտություն տարավ։

«Ժողովուրդ» օրաթերթը Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումներից պարզեց, որ անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել է վարչական իրավախախտում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Հանձնաժողովը պարզել է, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը, իրական շահառուն, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս փոխկապակցված անձը՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։

Բանն այն է, որ նախորդ տարեվերջին ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք էր հայտնել, թե Փարսյանի ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավելի տոկոսը շահում են նրա ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։

Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներից հետո Փարսյանը պաշտոնապես պարզաբանում էր ներկայացրել՝ ասելով. «2019 թվականին Կապանի համայնքապետարանը հայտարարել է շուրջ 18 շինարարական աշխատանքների մրցույթ, որոնցից ընդամենը 1-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2020 թվականին հայտարարվել է 20 մրցույթ, որոնցից 5-ում է հաղթող ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

2021 թվականին հայտարարվել է 38 մրցույթ, որոնցից 9-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2022 թվականին հայտարարվել է 25 մրցույթ, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2023 թվականին հայտարարվել է 17 մրցույթ, որոնցից 2-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2024 թվականին, այսօրվա դրությամբ, հայտարարվել է 24 մրցույթ, որոնցից 7-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում եղբայրս՝ Գրիգորի Փարսյանը, իսկ ընկերության 100% բաժնետերը հայրս է՝ Ռազմիկ Փարսյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031