Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը հիշեց Արամ Հարությունյանին. «Մի նախկին նախարար կար, բնապահպանության, հետախուզման մեջ էր․․․ ի՞նչ կա»

Մայիս 13,2025 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում հիշեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Անդրանիկ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հետաքրքրվեց․ «Մի նախկին նախարար կար, բնապահպանության, հետախուզման մեջ էր․․․ ի՞նչ կա»։

Արթուր Նահապետյանը Արամ Հարությունյանի մասով չկոնկրետացրեց, միայն ասաց, որ անհրաժեշտ օպերատիվ գործողություններ են իրականացվում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու եւ վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը («Բուլկի Արամ») 2003-2007 թթ․ մասնավորեցրել էր Հանրապետության հրապարակին հարող՝ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքը։ Նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։ Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար, նա թաքնվեց իրավապահներից՝ մինչ օրս հետախուզվում է:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031