Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է նպատակը՝ Ազգային ժողովից նման հայտարարություններ անելու: Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը, դատավորների՞ն է վախեցնում. Զարուհի Նախշքարյան. «Հրապարակ»

Մայիս 13,2025 10:58

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին խորհրդարանում ներկայացրեց իր տարեկան զեկույցը եւ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, խոսեց այն մասին, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից:

Նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Վարդապետյանի հայտարարությանն ու նրա հնչեցրած գնահատականներին, ասաց. «Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում հանդես է գալիս ընդամենը որպես կողմ` ոչ ավել, ոչ պակաս: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքների համաձայն` Գլխավոր դատախազությունն ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, որն ունի պատասխանող կողմը, դատախազությունը զուտ կողմերից մեկն է եւ հավասար է յուրաքանչյուր կողմի հետ: Նման պայմաններում բարձր ամբիոնն օգտագործել նման նպատակով, որպեսզի կշիռ փոխանցվի այս կամ այն ներկայացված հայցադիմումին, կարծում եմ` թերի եւ անհաջողության դատապարտված պրակտիկա է` ինչո՞ւ, որովհետեւ, նախ, հայցադիմումը պետք է լինի հիմավորված, որպեսզի հետո նոր լրջորեն նման քննարկում իրականացվի ճիշտ վայրում` դատարանի դահլիճում, այլ ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից: Ո՞րն է նպատակը՝ Ազգային ժողովից նման հայտարարություններ անելու: Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը, դատավորների՞ն է վախեցնում, թե՞ ինչ է անում: Նման ելույթները կարող են նպատակ հետապնդել դատարանների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու համար, այն հնարավոր է նաեւ ուղղորդում դիտարկել դատարաններին»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031