Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը Թագուհի Թովմասյանից պաշտպանեց Հայկ Կոնջորյանի կնոջը

Մայիս 13,2025 11:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տիկին Շուշանիկ Ալեքսանյանին անձամբ եմ ճանաչում, տնօրենների խորհուրդը մրցույթ էր հայտարարել եւ ցանկացած քաղաքացի կարող էր մրցույթին մասնակցել։ Թիրախավորման է նման՝ խնդրում եմ զերծ մնալ․ խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա Թագուհի Թովմասյանից պաշտպանում էր իր կուսակից Հայկ Կոնջորյանի կնոջը։

Թագուհի Թովմասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հետաքրքրվել էր՝ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձեւ աճն ինչի՞ արդյունք է։

Թագուհի Թովմասյանը հիշեցրել էր, որ Հայկ Կոնջորյանի կինն աշխատանքի էր անցել «ՀայՓոստ» ընկերությունում 2021 թվականին՝ 6,8 միլիոն դրամ աշխատավարձով․ այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը ՔՊ խմբակցության ղեկավարն էր։ 2022 թվականին Կոնջորյանի կնոջ աշխատավարձը դարձավ 9,5 միլիոն դրամ, 2023-ին՝ 10,5, անցյալ տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ ընկերության տնօրեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Շուշանիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031