«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում` պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կան այլ հայացքների հանգամանքների հիմքով։
Կարդացեք նաև