Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա մենք ի՞նչ, պետք է բավարարվենք, որ Արմեն Ավետիսյանը մի շենք ուներ, այդ շենքը հանձնեց ու վե՞րջ»․ Սերգեյ Բագրատյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

Մայիս 13,2025 12:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2000-ական թվականներին մի հայտնի պաշտոնյա կար՝ Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյան, որը նաեւ ժամանակին ԱԱԾ 4-րդ վարչության պետն էր՝ տնտեսական հանցագործությունների մասով եւ հայտնի «Գոլդեն Փելեսի» սեփականատերը (լուսանկարում)։ Հյուրանոցը երեք կառույց ուներ, որը 90 միլիոն էր գնահատվում։ Ծաղկաձորի վաճառքի մասին մենք տեղյակ ենք, բայց այդ պաշտոնյան՝ հարյուրավոր գործարարների՝ շորթումով, տարբեր մեխանիզմներով հարստահարեց, եւ ՀՀ-ն լքեցին հազարավոր ընտանիքներ։ Հիմա մենք ի՞նչ, պետք է բավարարվենք, որ սա մի շենք ուներ, այդ շենքը հանձնեց ու վե՞րջ»,- խորհրդարանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին դիմեց իշխող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա առաջարկում է՝ քննել Արմեն Ավետիսյանի հանցագործությունների հետեւանքները, որոնք միլիոնավոր դոլարների վնաս են հասցրել պետությանը։ Սերգեյ Բագրատյանն ասաց նաեւ՝ եթե այս գործը ներկայումս չի քննվում, ինքը հաղորդում կներկայացնի հանցագործության մասին եւ վստահեցրեց, որ հարյուրավոր մարդիկ կվերադառնան, ցուցմունք կտան, թե ի՞նչ դժբախտություններ է այդ պաշտոնյան պարգեւել իրենց։

Արթուր Նահապետյանն առաջարկեց պատգամավորին՝ դիմել կոմիտե, եթե հիմքեր լինեն ընթացք կտրվի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031