Կարո՞ղ է մեր քննչական մարմիններն ու դատախազությունը իրենց դատարանի դեր են վերապահում․ խորհրդարանում այսօր հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Իշխանական պատգամավորին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է ՀՀ-ում կալանավորվածների թիվն ավելի մեծ, քան դատապարտվածներինը։ Արսեն Թորոսյանը հռետորական հարց էլ հնչեցրեց՝ քանի՞ դեպք է եղել, որ վիճարկվեն կալանավորման որոշումները․ «Բոլորն ասում են՝ շառից-փորձանքից հեռու․ լավ է՝ պրծել ենք»։
«Ջայլամային տրամաբանությունը, որ մենք մեր գլուխները մտցնում ենք հողի մեջ եւ ասում ենք՝ ամեն ինչ լավ է, պետք է փոխվի»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ տպավորություն է, թե քննչական մարմինները ավելի շատ զբաղված են իմիտացիայով, հանցավորության դեմ պայքարի թվերն էլ են իմիտացիա։
«Դատարանում վճիռներ են մեզ պետք, որպեսզի հասկանանք, որ արդարադատություն է տեղի ունենում։ Մինչդատական կալանքները չեն կարող արդարադատություն լինել»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով նաեւ, որ «կալանավորում ենք՝ ցանկալի ցուցմունքներ ենք կորզում, ի դեպ, դա էլ ոչ միշտ է տեղի ունենում, ինչ-որ ընտրողաբար»։ Նա դժգոհ է նաեւ դատարաններում գործերի տարիներով քննություններից․ «Գործեր կան, որ 300 վկա է, էլ ո՞ւմ է պետք՝ 5-6 տարի հետո վճիռ կլինի»։
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանն այն կարծիքին է, որ կալանավորման ինստիտուտը չարաշահվում է։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ