Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում՝ ԿԲ նախագահը միտումնավոր ապակողմնորոշում է մարդկանց․ կան կոռուպցիոն տարրեր»․ ֆինանսական զեղծարարության զոհերը շարունակում են պայքարը

Մայիս 13,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կենտրոնական բանկի դիմաց այսօր բողոքի ցույց անցկացրեցին բանկերում եւ վարկային կազմակերպություններում կատարված խարդախության դեպքերով տուժած քաղաքացիները։

«Չի բացառվում, որ ԿԲ նախագահը միտումնավոր ապակողմնորոշում է հասարակությանը։ Սա հովանավորչություն է բանկերի ոչ օրինաչափ գործողությունների նկատմամբ»,- հայտարարեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագյոզյանը։

Նա նշեց, որ ԿԲ նախագահը հայտարարություններ է արել, ինչը չեն համապատասխանում իրականությանը։ «Մարտին Գալստյանը վերջերս իր ասուլիսում ասաց, որ զեղծարարությունների հետեւանքով առաջացած խնդիրների վերաբերյալ քաղաքացիների նկատմամբ իբրեւ թե կասեցվել են ապօրինի վարկային պահանջները։ Բայց դա, ցավոք սրտի, չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ հավաքված քաղաքացիները կվկայեն այդ մասին, որ մինչ այսօր առկա են վարկային ապօրինի պահանջներ քաղաքացիների նկատմամբ։ Այս հարցով մենք մտահոգված ենք, որովհետեւ կարծում ենք եւ չի բացառվում, որ այս կառույցի նախագահը հենց միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը։ Այս եւ նմանատիպ կասկածներով հանդերձ այսօր գնալու ենք Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեր կասկածներն այնտեղ բարձրաձայնելու եւ քննարկելու նպատակով»,- ասաց նա։

Մհեր Կարագյոզյանի խոսքով՝ ոչ միայն քաղաքացիների ապօրինի վարկային գծերը կասեցված չեն, այլ նաեւ պահանջները գնալով մեծանում են։ «Բանկերը դիմում են նենգ ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ։ Այսինքն՝ սուր դրված է այդ ապօրինի պահանջը, ինչ իմաստ ուներ հասարակությանն ապակողմնորոշել եւ նման հայտարարություններ անել։ Տվյալ պաշտոնյան նաեւ ասում էր, որ յուրաքանչյուր քեյս պետք է առանձին-առանձին ուսումնասիրվի։ Ասեմ, որ դա անհնար է, որովհետեւ զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների իրական քանակը 10 հազարից ավելի է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեր վարկերը մենք չենք վերցրել, մեր անունով ձեւակերպված վարկերը ապօրինի են։ Կխնդրեմ, որ պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն այս հարցին։ Ոչ մի վարկ չի սառեցվել, սառեցում չկա։ Պետք է կասեցվեն այն վարկերը, որոնք մենք չենք վերցրել, ապօրինի ձեւակերպված վարկերը, եւ դա արվի թղթով, ոչ թե բանավոր օդի մեջ»,- ասաց տուժած քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Կարագյոզյանը հայտարարեց․ «Քաղաքացին բանկում ուներ գումար, որը գրավադրված էր բնակարան գնելու համար։ Բանկում ավանդ դրված գումարը գրավի առարկա է հանդիսացել, գրավի առարկա հանդիսացող 20 մլն դրամը րոպեների ընթացքում չքանում է բանկից։ Եթե քաղաքացին անձնագրով ներկայանար բանկ, փորձեր կանխիկացնել գումարը կամ փոխանցել այլ հաշվեհամարների, անհնար էր լինելու, քանի որ այդ գումարը հանդիսանում էր գրավի առարկա։ Ինչպե՞ս են զեղծարարների օգնությամբ րոպեների ընթացքում չքացրել այդ գումարը։ Եվ հիմա բանկը այդ գրավի առարկան դատարանի միջոցով պահանջում է քաղաքացուց։ Սա խելամտության որեւէ շրջանակներում չի տեղավորվում, սա չի տեղավորվում օրենքների շրջանակներում, եւ սրա մասին չի խոսում պատկան մարմինը։ Այո, ես պնդում եմ՝ այստեղ կան կոռուպցիոն տարրեր»,- նշեց Մհեր Կարագյոզյանը։

Նա ասաց, որ կան քաղաքացիներ, որոնցից գողացել են 8 մլն, 10 մլն, 12 մլն, 20 մլն դրամ, 53 հազար դոլար, թվերը չափազանց մեծ են։ «Կան ինչ-որ քրեական տարրեր, մենք նման կասկածներ ունենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ու Գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում պետք է լինեն»,- ավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031