«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ քառասուն օր հացադուլի մեջ մնալուց հետո ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ Թոֆիգ Յագուբլուն դադարեցրել է հացադուլը։ Ընտանիքի հաղորդմամբ, նա արդեն ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել և հիշողության կորուստներ էր ունենում։ Հաղորդվող տեղեկատվության համաձայն՝ նա դադարեցրել է հացադուլը դստեր խնդրանքով։
Ես ունեմ մի հետաքրքիր վարկած այս կապակցությամբ։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ առաջիկայում՝ 1918 թվականի մայիսին «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» ստեղծման առթիվ նախատեսվում է համաներում Ալիևի կողմից։
Իմ կարծիքով՝ Յագուբլուին խոստացել են նրա անունն ընդգրկել ցուցակում, եթե նա դադարեցնի հացադուլը։ Սպասենք ու տեսնենք, թե արդյոք բազմաթիվ քաղբանտարկյալներից ովքեր կընդգրկվեն այդ ցուցակում։
Կարդացեք նաև
Ուշագրավն այն է, որ մի կողմից աշխատում են համաներման ցուցակի վրա, մյուս կողմից շարունակում ամենօրյա մակարդակով լրագրողներ ու քաղաքացիական ակտիվիստներ ձերբակալել: