Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. դատախազություն

Մայիս 13,2025 13:40

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

2025 թվականի մայիսի 12-ին Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ 123 միլիոն 224 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 65 հազար 625 քմ մակերեսով գույքի նկատմամբ:

Համայնքի ղեկավարի որոշման հիման վրա` ապամոնտաժվել են հողամասում գտնվող, 4-րդ աստիճանի վնասվածության, անբավարար և վթարավտանգ ինքնակամ շինությունները և 2025 թվականի մայիսի 12-ին դադարեցվել է հողամասի նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցված անձի վարձակալության իրավունքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031