«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծմանը
Էմին ջան, թեթև տար …
Հիմա քեզ տհաճ է, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է, Էմին ջան, որ դու իմանաս իրենց գինը, նաև հիշես, թե ինչու ես լուռ եղել ինքդ…
Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին… Կամ տարածքը` Գոյի դեպքում…
Չտխրես երբ հասկանաս, որ ի աջակցություն քեզ թատրոնից դուրս է եկել ընդամենը 3-4 հոգի:
Նրբանկատ եղիր` թատրոնի դերասանները իրենց մասնագիտականով ուրիշ գործ չեն գտնի որևէ այլ թատրոնում:
Կարդացեք նաև
Դու գիտես, որ Մհեր Մկրտչյանի թատրոնի ինձ լքած դերասանները արդեն պետք չեն նույնիսկ Նոր Մհեր Մկրտչյան թատրոնին: Ասա, որ արդար է, Էմին…
Գրում են, որ տեղդ ՔՊ-ի ավագանու անդամ են բերում: Շատ լավ որոշում է Ավինյանի կողմից` ողջունում եմ…