Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան մեկ ժամ սպասեցնելուց հետո Վրաստանի դեսպանը ընդունեց ցուցարարներին

Մայիս 13,2025 15:05

Ավելի քան մեկ ժամ է Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ գինի, կոնյակ արտադրող, արտահանող ընկերությունների ու բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին սպասեցնելուց հետո՝ վերջապես ընդունեցին ցուցարարների ներկայացուցիչներին:

Ցույցի մասնակիցները մինչ այդ ժամանակ էին տվել դեսպանատանը, նախ 20 րոպե, ավելի ուշ՝ ոստիկանների միջոցով դեսպանատանը փոխանցել էին, որ եւս 15 րոպե կսպասեն, եթե իրենց չընդունեն, իրենք կտրուկ քայլերի կդիմեն, այդ թվում՝ ճանապարհ կփակեն:

Մինչ այդ ցուցարարները մի կարճատեւ ժամանակով ` «ձեռքերդ հեռու հայ արտադրողից» եւ նմանատիպ այլ պաստառներով փողոցը փակեցին, սակայն ոստիկանների հորդորով բացեցին:

Իսկ արդեն Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո ցուցարարները դուրս եկան տպավորությամբ, որ դեսպանը տեղյակ չէր խնդրից: Ցուցարար Գայանե Պողոսյանը լրագրողներին ասաց. «Միգուցե տեղյակ էին, բայց ոչ այսքան խորքային, ինչքան իրողությունն է: Մանրամասն ներկայացրինք խնդիրը, խոստացան ընթացք տան»:

Գայանե Պողոսյանն ասաց՝ եթե իրենց խնդիրը չլուծվի իրենք շարունակելու են իրենց բողոքի գործողությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031