«Յոթ տարի լինելով իշխանություն՝ ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»,- խորհրդարանում դիմելով իշխանական ուժի ներկայացուցիչներին` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանը իշխող ուժի ներկայացուցիչներից նաեւ հետաքրքրվեց՝ խաղաղության օրակարգից ի՞նչ կա․ «Արարատ Միրզոյանն ասում էր՝ լավ լուրի ենք սպասում․ թախտին նստած՝ բախտին է սպասում»։
Արթուր Խաչատրյանի կարծիքով, ՔՊ-ի մոտ լավ է ստացվում միայն քննադատելը, վիրավորելը, մեղադրելն ու զրպարտելը, ուստի՝ իրենց իշխանության ողջ ընթացքում «փչացած պատեֆոնի» նման միշտ ասում են՝ կոռուպցիա։
Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա եւ Հայկ Կոնջորյանի միջեւ, որը նստած տեղից ռեպլիկներ էր անում։
Կարդացեք նաև
«Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-նիստը նախագահող Հակոբ Արշակյանին դիմեց Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանը ՔՊ-ականներին հիշեցրեց թե քանի նախկին է իրենց իշխանությանը մաս կազմում․ «Այս իշխանություններն անհասցե, դատարկ մեղադրանքների տարափ են տեղում եւ դա անում են գիտակցված, որովհետեւ եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնել կամ ուզենային, իրենք դա կանեին։ Բայց դա իրենց շահերից չի բխում։ Եվ քանի որ դա չեն կարողանում անել կամ չեն ուզում անել, այս ֆոնն են պահում՝ բոլորը կոռումպացված են,․ ով որ նախկին է եղել՝ կոռումպացված է։ Հլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա․ ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ է, մի տեղակալը նախկին ԲՀԿ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ