Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորի նախագիծը, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվում 15-20 մլն վճարելով՝ ավելի քիչ ծառայեն, հարցեր է առաջացնում. Շիրազ Խաչատրյան

Մայիս 13,2025 16:12

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-ական պատգամավորի այն նախագիծը, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվում 15-20 մլն վճարելով՝ ավելի քիչ ծառայեն (կամ փաստացի չծառայեն), բազմաթիվ հարցեր է առաջացնում ու լրիվ տեղավորվում է իշխանականների՝ բանակում քայքայիչ մեխանիզմներ ներդնելու հերթական քայլերի տրամաբանության մեջ:

Փաստացի, իշխանական պատգամավորը փող ունեցող ընտանիքների երեխաներին շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու մեխանիզմ է առաջարկում:

Այն, որ այս նախագիծը հանգեցնելու է հասարակության շրջանում մեծ բևեռացման, դա ակնհայտ է, իսկ հասարակության բևեռացման հարցը պետության ամենամեծ անվտանգային խնդիրներից մեկն է: Էլ չեմ ասում, որ այս քայլերը ավելի շատ ուղղված են հայրենասիրության և արժեքային համակարգի կազմալուծմանը, երբ պետությունը «օրինականացնում» է բանակից ազատվելու հնարավորությունը՝ փողի դիմաց, դա ուղերձ է, որ բանակում ծառայելը ոչ թե հայրենիքի հանդեպ պարտք է, համոզմունք,այլ տույժ ու տուգանքի սովորական օբյեկտ:

Մեր նման երկրներում պարտադիր զինվորական ծառայությունը ողջ ազգաբնակչության ռեզերվային ռազմուժի պատրաստման միջոց է նաև, իսկ եթե ամեն տարի օրենքով ավելի ու ավելի շատ մարդիկ են «փողով ազատվում», ապա դրանից երկրի մոբիլիզացիոն ռեսուրսը կտրուկ նվազելու է, ինչը մեր համար ռազմավարական սպառնալիք է։

Սրանք չեն հասկանում, որ պետությունը մարտունակություն չի ապահովում միայն գումարով, գումարային լրացուցիչ այդ հոսքերը չնչին են և չեն փոխարինելու մարդկային ռեսուրսին, իսկ նմանատիպ մեխանիզմները հասարակությանը մղում են սոցիալական անարդարության խորացմանը, որը երկարաժամկետում քայքայող հետևանքներ է ունենալու պետականության համար..երևի սրանց ուզածն էլ հենց դա է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031