Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն ասում է՝ անընդհատ մի՛ տվեք նախկին նախագահների անունները, մի՛ ասեք հանցագործ են, դրանով թուլացնում եք պետությունը: 7 տարի շարունակ ինչ ասես՝ չեք ասել ՀՀ ղեկավարին. Արայիկ Հարությունյան

Մայիս 13,2025 16:19

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից կրկնակի ստանդարտների մաստեր կլաս է անում, ասում է՝ անընդհատ մի՛ տվեք նախկին նախագահների անունները, մի՛ ասեք հանցագործ են, կոռուպցիոներ են, դրանով թուլացնում եք պետությունը:

Մի նախկին նախագահ կար, այս դեպքում կասեր՝ «յաաա, իրո՞ք»: Յոթ տարի շարունակ ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ամենաստոր լուտանքները կպցրել: Էդ ժամանակ չե՞ք մտածում պետությունը թուլացնելու մասին: Ընդ որում՝ կառավարության գործող ղեկավարի մասին է խոսքը, որը բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031