Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսին պատրաստ է հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և ԱՄՆ փոխնախագահին

Մայիս 13,2025 16:50

«Ազատություն». Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ վերստին ընդգծելով, որ Թբիլիսին պատրաստ է երկկողմ հարաբերությունները սկսել մաքուր էջից։

Իրակլի Կոբախիձեն նշել է, որ ավելի վաղ էլ է հրապարակային հայտարարություններ արել այդ մասին, սակայն դեռ պատասխան չի ստացել։ «Ավելին, մինչ օրս բարձր մակարդակով որևէ կոնկրետ շփում չի եղել Վրաստանի ու Միացյալ Նահանգների կառավարությունների միջև», – գրել է Վրաստանի վարչապետը՝ պնդելով, թե դա տարակուսանք է առաջացնում Թբիլիսիում, որը մշտապես եղել է «Միացյալ Նահանգների ամենավստահելի գործընկերը բարդ և Վաշինգտոնի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում»։

Վրաստանում անցած տարվա վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ են սահմանել իշխող կուսակցության նկատմամբ՝ զանգվածային ցույցերը ճնշելու և ժողովրդավարությունը սահմանափակող օրենքներ ընդունելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031