Այսօրվա աշխատաժողովը անդրադառնում է ժողովրդավարության ամբողջականությանը սպառնացող ամենահրատապ մարտահրավերներից մեկին՝ ընտրություններին սպառնացող հիբրիդային սպառնալիքներին: «Շվեդիան հաստատակամ է իր հանձնառության մեջ՝ պահպանելու ազատ ու արդար ընտրություններ», նշել է դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Ֆոլքե Բեռնադոտ Ակադեմիայի (ՖԲԱ) և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի համատեղ կազմակերպած՝ «Ընտրություններին ուղղված հիբրիդային սպառնալիքները» աշխատաժողովի ընթացքում։
Թվով 51 ներկայացուցիչներ պետական կառույցներից, այդ թվում՝ ընտրական վարչակազմից, հակակոռուպցիոն վերահսկիչ մարմիններից, իրավապահ մարմիններից և այլ գործակալություններից, մասնակցեցին ինտերակտիվ վարժությունների՝ Հայաստանում ընտրություններին ուղղված հնարավոր հիբրիդային սպառնալիքների հիմնական գործոնները բացահայտելու, սցենարներ մշակելու, ինչպես նաև այդ սպառնալիքները կանխելու, մեղմելու և դրանց հակազդելու առկա գործիքակազմը քննարկելու նպատակով։
ՖԲԱ-ն (Շվեդիայի խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալությունը) և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը կշարունակեն համատեղ աշխատել առաջիկա ամիսներին՝ օգնելու տեղական գործընկերներին բարելավել իրենց պատրաստվածությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
ՀՀ-ում Շվեդիայի դեսպանություն