Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն Ազգային ժողովին է ներկայացրել Կոմիտեի` 2024 թվականի գործունեության հաղորդումը

Մայիս 13,2025 18:54

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել Կոմիտեի` 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ Արթուր Նահապետյանի` 2024 թվականին քննված քրեական վարույթների թիվը  2023 թվականի համեմատ աճել է 465-ով կամ 25,5 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 313-ով կամ 58,4 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականին Կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 2024 թվականին դատի է տրվել 175 հանրային ծառայող, այդ թվում՝   նախարարությունների, տեսչական մարմինների, Երևանի քաղաքապետարանի, համայնքապետարանների և մարզպետարանների աշխատակիցներ:

Իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով պատգամավորների մի շարք հարցադրումներին, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակահարմարությանը, Արթուր Նահապետյանը նշել է, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում առկա վիճակագրական տվյալների՝ ձերբակալված անձանցից միայն 34%-ի դեպքում է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը կիրառելու միջնորդություն է  կայացվել դատարան: Ավելին՝ ներկայացված 148 միջնորդություններից բավարարվել է ընդամենը 84-ը, այսինքն՝ շուրջ 56 %-ը, ինչը լավագույն ցուցանիշն է հիմնավորելու, որ համատարած կալանավորման դեպքեր առկա չեն:

Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից ենթադրյալ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ ներկայացված տեղեկություններին, ապա  Արթուր Նահապետյանը պատգամավորներին կոչ արեց նման տվյալներ ունենալու դեպքում  գրավոր  հաղորդում ներկայացնել  Հակակոռուպցիոն կոմիտե՝ վստահեցնելով, որ այդ դեպքերից յուրաքանչյուրով կիրականացվի համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն. «Հակակոռուպցիոն կոմիտեի համար  չկան նախկիններ և ներկաներ, կան գործող պաշտոնատար անձիք և կան պաշտոնից ազատված անձինք,  ովքեր օրենքի առաջ հավասար են և կրում են հավասար պատասխանատվություն թե՛ իրենց գործողությունների, և թե՛ անգործության համար: Հետևաբար՝ եթե ունեք դեպքեր կոռուպցիոն հանցագործությունների  վերաբերյալ, որոնք կբավարարեն քրեադատավարական օրենսգրքով սահմանված պահանջներին,  այդ մասին գրավոր հաղորդում ներկայացրեք Կոմիտե»,-նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031