Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի «ժողովուրդ-ընտանիքը» վտանգավոր լոզունգ է. Աշոտ Ոսկանյան

Մայիս 13,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» լոզունգը չափազանց վտանգավոր է՝ կարծում է փիլիսոփայության դոկտոր, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Աշոտ Ոսկանյանը։

Փիլիսոփան վկայակոչում է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելին, որը սոցիալական կառուցվածքը դասակարգել է եռաշերտ՝ ընտանիք, քաղաքացիական հասարակություն, պետություն։ Ըստ Ոսկանյանի՝ Փաշինյանի «ժողովուրդ-ընտանիքի» թեզն անտեսում է քաղաքացիական հասարակության շերտը՝ ընտանիքն անմիջապես կապելով պետությանը։

«Իրական Հայաստանի» վերաբերյալ Աշոտ Ոսկանյանը շեշտեց. «Ողջ հասարակության անունից հանրահռչակած ցանկացած գաղափարախոսություն կեղծ գիտակցություն է»։

Նա փորձեց վերլուծել Նիկոլ Փաշինյանի այդ գաղափարախոսության հիմքում ընկած «լավ կենցաղով ապրելու» ձգտումը՝ այս համատեքստում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մեր հասարակության մի մաս Ռուբեն Վարդանյանին կասկածում է անազնվության մեջ։

«Եթե մարդ կենցաղային բարօրությունից այն կողմ նպատակ չունի, նա չի կարող ընկալել մարդու, որն ունի այդ կենցաղային բարօրությունը եւ գնում է ինքնազոհողության», — նշեց փիլիսոփա Ոսկանյանը։

Դասախոսի գնահատմամբ՝ այսօր մերժվում է երրորդ հանրապետությունը, հրաժարվում ենք արցախյան հետքից։

Աշոտ Ոսկանյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորեւ։

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031