Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Սփյուռքը՝ ռազմավարական ռեսուրս ՀՀ-ի համար. Ֆրանկ Վռամ Զերունյան

Մայիս 13,2025 21:13

Երեւանում անցկացված «Ազգային ինքնության վերանայման փորձերը Հայաստանում» թեմայով աշխատաժողովի ժամանակ, Կալիֆոռնիայի Ռոլինգ Հիլս Էսթեյթս քաղաքում չորս ժամկետով քաղաքապետ պաշտոնավարած, մեր հայրենակից Ֆրանկ Վռամ Զերունյանը հայկական Սփյուռքը բնութագրեց ռազմավարական ռեսուրս։ Զերունյանը որպես օրինակ նշեց հրեական սփյուռքի դերը իսրայելական պետության օրակարգի առաջմղման գործում։

Ազգապաշտպանության համատեքստում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Սոլ Փրայս հանրային քաղաքականության դպրոցի կառավարման պրակտիկայի պրոֆեսոր, գործադիր կրթության տնօրենը կարեւորեց Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը, հուշարձանների միջոցով պատմության ոգեկոչումը։

Զերունյանը կարեւոր համարեց նաեւ Սփյուռքի ներկայիս անտարբերության հաղթահարումը եւ ներգրավվածության վերականգնումը։

Ֆրանկ Վռամ Զերունյանի ամբողջական խոսքը՝ ստորեւ։

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031