Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դատախազի դիրքորոշումն այն է, որ ՍԴ դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, ապա անհասկանալի է նրա ենթադրյալ անգործությունը»․ Էդգար Ղազարյան

Մայիս 14,2025 11:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվում են հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումները։


Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար։ Դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Էդգար Ղազարյանն այսօր դատական նիստում ասաց․ «Պնդելով նախորդ դատական նիստերում ներկայացրած իմ մոտեցումները՝ ես ասում եմ, որ բոլոր արձանագրված եզրույթները ոչ թե արատավորող տեղեկություններ են դատավորների եւ դատարանի մասին, այլ գնահատողական դատողություններ, գեղարվեստորեն, հռետորական ձեւով ներկայացված խոսք։ Առավել եւս, որ այն ներկայացվել է ոչ թե ակադեմիական միջավայրում, ոչ թե գիտական քննարկումների ժամանակ, այլ հանրահավաքներում ու հարցազրույցներում»։

Էդգար Ղազարյանն ասաց, որ իր արտահայտությունները տեղեկություններ չեն։ «Մենք նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել էինք միջնորդություն, որպեսզի ՍԴ դատավորները գործով ներգրավվեն որպես տուժող։ Բայց դատարանը որոշեց մերժել այդ միջնորդությունը՝ ընդ որում՝ լսելով նաեւ հանրային մեղադրողի տեսակետները։ Հանրային մեղադրողն էլ այն կարծիքին էր, որ ՍԴ դատավորները տուժող չեն այս վարույթի շրջանակներում եւ չեն կարող ճանաչվել որպես տուժող։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ եթե դատախազը, տվյալ դեպքում հանրային մեղադրողը, ներկայացված եզրույթները գնահատում է որպես տեղեկություն, այսինքն՝ ընդունում է փաստը, որ ՍԴ դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, նշանակում է հանրային մեղադրողն ընդունում է փաստը, որ ՍԴ դատավորները դավաճաններ են։ Իսկ դավաճանությունը գեղարվեստական եզրույթ չէ, հասկացություն է, որը նկարագրված է ՀՀ Քր․ Օր․-ում։ Հետեւաբար, եթե հանրային մեղադրողի դիրքորոշումն այն է, որ դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, ապա ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի ենթադրյալ անգործությունը, որ չի նախաձեռնվել վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով»,- ասաց Ղազարյանը։

Նա հավելեց, որ ինքը բարձրաձայնել է այն ապօրինությունները, որոնք արձանագրել է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031