Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում, չեն կարողանում նրա ասած-արածների տակից դուրս գալ։ Արդեն քանի օր է՝ պատերի տակ ՔՊ-ականները դատապարտում են նրան, ասում են՝ չէր կարելի օրենսդիր մարմնում ընդդիմադիրներին համբալ անվանել։
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, իշխանափոխությունից հետո Փաշինյանի հովանու ներքո ապաստանած Սերգեյ Բագրատյանին երեկ հարցրինք՝ լինելով նախորդ գումարման խորհրդարանների պատգամավոր՝ հիշո՞ւմ է, որ երբեւէ որեւէ վարչապետ ընդդիմության ներկայացուցչին թիվ մեկ օրենսդիր մարմնում համբալ ասած լինի։ Հարցը լսելուն պես պատգամավորը խառնվեց իրար, դիմեց ժեստերի լեզվին՝ խնդրելով, որ «յան տանք» իրենից, ինքը չգիտի ինչ պատասխանի։ Երբ տեսավ «յան չենք տալիս»՝ մարաթոնյան վազքի չեմպիոնի նման դուրս նետվեց խորհրդարանի շենքից։ Մենք որոշեցինք «հետապնդել» նրան, ի վերջո, նա ճարահատյալ նետեց՝ «նո քոմենթ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: