Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

«Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին». Ուիթքոֆ

Մայիս 14,2025 12:40

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։

«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը», – մասնավորապես, ասել է նա և հավելել, որ «սա հսկայական նախաձեռնություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի կողմից։ Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը Ուիթքոֆն ասել է՝ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն է, որ ուկրաինացիներին և ռուսներին նստեցնեն նույն սեղանի շուրջ։

Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփը «վերջնագիր է ներկայացրել» Ուկրաինային և Ռուսաստանին՝ ասելով, որ նրանք պետք է առաջընթաց գրանցեն երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կհեռանա։

Աբրահամի համաձայնագրեր/ Abraham Accords. դիվանագիտական փաստաթղթեր, որոնց միջոցով Իսրայելը 2020 թվականին հաստատեց դիվանագիտական հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ։ Անունն ընտրվել է ի նշան այն բանի, որ համաձայնագիրը միավորում է աբրահամյան կրոնների՝ հրեության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031