Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԱԺ-ում ծեծկռտուքն անհարիր համարեց ժողովրդավարական երկրի խորհրդարանին

Մայիս 14,2025 14:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում քաղաքական բանավեճի գոյություն ունեցող մշակույթն անթույլատրելի է․ խորհրդարանում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հերթական քաշքշուկը տեղի ունեցավ ՄԻՊ-ի՝ 2024 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ։ Քննարկումը վերածվել էր կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների։

Նա կոչ արեց՝ ամեն ինչ անել՝ ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճեր ունենալու համար, իսկ նման դեպքերն անթույլատրելի որակեց խորհրդարանական կառավարմամբ երկրի խորհրդարանի համար։

Իր ամփոփիչ ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձավ պատգամավորների քննադատություններին․ Լիլիթ Գալստյանի քննադատությունների առնչությամբ ասաց՝ իր ղեկավարած ինստիտուտը քննադատում է մարդ, որի ներկայացրած քաղաքական ուժը ՄԻՊ-ի պաշտոնում քաղաքական գործչի էր առաջադրել։

ՄԻՊ-ը պատգամավորներին դիտողություն արեց՝ քաղաքական էթիկայի խախտման մեջ՝ նաեւ մարդու իրավունքների նկատմամբ իրենց վերաբերմունքից եւ մոտեցումներից ելնելով։ Նա  ասաց, որ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը էթիկապես իրեն ճիշտ է պահում, ասորական համայնքի ՔՊ-ական պատգամավորն էլ, բայց Լիլիթ Գալստյանին, Քրիստինե Վարդանյանին եւ այլոց, պատգամավորական էթիկայի տեսանկյունից միանշանակ չի վերաբերվում։

Անահիտ Մանասյանն էլ «նախկիններին» քննադատեց՝ հիշեցնելով ՄԻՊ-ի, ենթադրաբար Արմեն Հարությունյանի, պաշտոնից ազատվելու դրվագը, դրան նախորդած եւ հետեւած որոշ իրադարձություններ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031