Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական ուսապարկը մոտենում, բան է ասում, դատախազը ինչ-որ բան է գրում, քննչականի պետը ինչ-որ բան է գրում. միջամտություն են անում. Աննա Մկրտչյան

Մայիս 14,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անպատկառություն, խուլիգանություն…այն բոլոր հատկանիշներով, որ եկել են իշխանությունը զավթել են, այդ ամենն էլ շարունակում են»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում ՔՊ-ականների պահվածքին, ընդդիմադիր պատգամավորների ծեծին:

Նրա խոսքով, ԱԺ-ում տեղի ունեցողը նորություն չէ, դեռ 2021-ին՝ ընտրություններից հետո, այսպիսի ոտնձգությունները ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կային: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս իրավիճակը տեւելու է դեռ երկար, ընդդիմադիր պատգամավորները պետք է պատրաստ լինեն դրան:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն չունի օրինական ձեւավորված օրենսդիր մարմին, որը հնարավորություն կտա մտքերի փոխանակման կամ բանավեճի արդյունքում լավագույն լուծումների գալուն. «Այնտեղ միայն խոսքը գնում է դավաճանների դեմ պայքարելու մասին, իսկ դավաճանները բռնություն գործադրելուց չեն խուսափում»:

Հարցին՝ իրավիճակը երբ կփոխվի Աշոտյանի համար, տիկին Մկրտչյանը նկատեց. «Երկու շաբաթ է՝ Ազգային ժողովում իբր քննարկվում են տարբեր իրավապահ մարմինների հաղորդումները՝ հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, դատախազություն: Չկա գեթ մեկ ՔՊ-ական պատգամավոր, որ չի մոտենում քննչական կոմիտեի նախագահին, ինչ որ խնդրանք են անում, միջամտություն են իրականացնում: Նույն բանը դատախազության հետ, նույնը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Էլ ի՞նչ օրինական, իրավական գործընթացների բազմակողմանիության կամ օբյեկտիվության մասին է խոսքը: ՔՊ-ական ուսապարկը մոտենում, բան է ասում, դատախազը ինչ-որ բան է գրում, քննչականի պետը ինչ-որ բան է գրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031