Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլն իր ընկերուհի Աննա Հակոբյանի հետ թռած է լինելու երկրից. դուք մնալու եք ժողովրդի ու իրավական համակարգի հետ դեմ հանդիման. Զոհրաբյան

Մայիս 14,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հունիսի 11-ին լրանում է երկու տարին այս խայտառակ քաղաքական ֆարսի: Երեկ Ազգային ժողովում լսում եմ գխավոր դատախազին, ով հայտարարում է , որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում հանել են հետախուզումը ադրբեջանցի մարդասպան, մարդ գլխատող Զեյնալիի հանդեպ:

Հիշեցնենք, որ նա ուղիղ եթերում մորթում էր տարեց արցախցուն: Այսինքն՝ տարեց արցախցուն գլխատողի հանդեպ ՀՀ դատախազությունը Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով միջազգային հետախուզումը հանում է, իսկ այստեղ երկու տարի շարունակվում է այս քաղաքական ֆարսը: Որի դեպքում, երբ լսում ես վկաներին, մարդիկ զարմանում են են՝ ինչի են այստեղ»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ այսօր լրագրողներին ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին՝ ինչ սպասել այս գործով, տիկին Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Ինչ սպասել մի դատարանից, որի իրական ղեկավարը Ազգային ժողովում ընդդիմադիրներին սպառնում է ոտքից կախել, անվանում է համբալներ, սպառնում է լցնել ԱԱԾ-ի պադվալներ: Կարող եմ մեկ բան ասել՝ քանի Փաշինյանը իշխանության է, ՀՀ-ն շարունակելու է գահավիժել դեպի տոտալիտար բռնապետություն»:
Նա նաեւ կոչ արեց նիստը նախագահող դատավոր Դոլմազյանին չդառնալ Փաշինյանի քաղաքական պատվերներ կատարող գործիք, որովհետեւ շատ հնարավոր է՝ մի լուսապայծառ առավոտ զարթնենք , տեսնենք՝ Փաշինյանն էլ չկա. «Տեսնենք՝ Նիկոլն իր ընկերուհի Աննա Հակոբյանի հետ թռած է լինելու երկրից եւ դուք մնալու եք ժողովրդի ու իրավական համակարգի հետ դեմ հանդիման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031