Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Լեւոն Քոչարյանի խոսքը այն մասին էր, որ այս իշխանությունը եկել է Արցախը, Հայրենիքի սահմանները հանձնելու եւ իրենց համար թալանչիությամբ զբաղվելով՝ հարուստ ապրելու»

Մայիս 14,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այսօր խորհրդարանում հերթական խուլիգանական դրսեւորումներին՝ ասաց. «Ինչպես տեսաք, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն Озверин էր խմել:

Ինչի՞ համար էր դա, ի՞նչը ստիպեց Озверин խմել ու մոտենալ ամբիոնին: Որովհետեւ մինչ այդ բոլոր ելույթները եւ հատկապես Լեւոն Քոչարյանի խոսքը այն մասին էր, որ այս իշխանությունները եկել են Արցախը, Հայրենիքի սահմանները հանձնելու եւ դրա արդյունքում իրենց համար թալանչիությամբ զբաղվելով, երկիրը թալանելով՝ հարուստ ապրելու: Սրա մասին էր ելույթը: Խոստացել էին կոռուպցիան արմատախիլ անել: Բայց եկան ու ոչ միայն արմատախիլ չարեցին, այլ կոռուպցիոն ավելի մեծ, ավելի խորը գործերի առնչվեցին: Եվ այո, ամենամեծ թալանչիներն են երեւի հայոց պատմության եւ աշխարհում շատ խոշոր երկրների մեջ:

Ըստ էության, Հակոբ Արշակյանին կամ մյուս պատգամավորներին ոչ թե վիրավորում է այն խոսքը, որում իրենց մեղադրում ենք Արցախը հանձնելու, երկրի սուվերեն տարածքները թշնամուն հանձնելու, թուրքի առաջ մինչեւ գետին խոնարհվելու մեջ, այլ որովհետեւ մենք ասում ենք, որ դուք թալանչիներ եք ու այդ թալանչիությունը չափ ու սահմանն անցել է:

Եվ հաջորդ բանը, որից իրենք այսպես բորբոքվում են: Եթե հանկարծ որեւէ կերպ, որեւէ պատգամավոր իր ելույթում հնչեցնում է Աննա Հակոբյան անունը: Հենց որ Աննա Հակոբյան, կոռուպցիա, թալանչիություն այս ամենը միասին  են հնչում, արդյունքում ԱԺ-ում ունենում ենք այն պատկերը, որն այսօր տեսանք:

Իրենց չի հուզում, որ դավաճանել են Արցախը, մինչեւ հիմա մեր գերիների հետ կապված միջազգային հարթակում հարց չեն բարձրացրել, գերիների վերադարձի ուղղությամբ ընդհանրապես ոչինչ չեն արել: Իրենց հուզում է, որ հանկարծ որեւէ մեկը ԱԺ ամբիոնից Աննա Հակոբյանին բացասական կերպարով չներկայացնի, իրենց թալանչիության մասին չխոսի, առավել եւս, այդ երկուսը իրար կողքի չդնի:

Այսօր պետք է խոսեմ վերջին երկու օրվա մեր ելույթների եւ դրանց արձագանքների մասին: Ըստ էության Փաշինյանն իր թիմով երբ իշխանության եկավ, խոսեց ինչի՞ մասին: Խոստացավ, որ երկիրը սարքելու է ժողովրդավարության բաստիոն եւ արմատախիլ է անելու կոռուպցիան մեր երկրից: Եվ շատ կարճ ժամանակ հետո իրենք բարձրաձայն հայտարարեցին, որ արդեն երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն եւ կոռուպցիան էլ արմատախիլ է արված:

Բայց մեր ամեն օրվա ելույթներում մենք խոսում ենք կոռուպցիոն նոր դրսեւորումների, ժողովրդավարության կանոնների նոր խախտման մասին: Սա իրենց բրենդն է, որի մասին ամեն օր խոսում ենք, ցույց տալիս, որ ոչինչ չի բարելավվել, այլ ընդհակառակը ավելի ցածր մակարդակի է հասել:

Հատկապես վերջերս խոսվում է «նորաձեւ կրթության» մասին: Ես ԱԺ-ում իմ ելույթում ասել եմ, որ «կրթությունը նորաձեւ է» շարժումը, նախաձեռնությունը, ինչպես իրենք են անվանում, կոռուպցիոն մի դրսեւորում է, որովհետեւ վարչական ռեսուրսի կիրառումը նույնպես կոռուպցիոն դրսեւորում է: Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ես հարց եմ տալիս, թե արդյո՞ք վարչական ռեսուրսի կիրառումը կոռուպցիոն դրսեւորում չէ, պատասխանում է՝ «ոչ»: Եթե մարդուն իր մասնագիտական ոլորտից հարց ես տալիս ու նա ասում է, թե վարչական ռեսուսրների կիրառումը կոռուպցիա չէ, էլ ի՞նչ խոսես նրա հետ:

Հիմա ես դիմում եմ համալսարանների այդ դասախոսներին, մատենադարանի այն աշխատողներին, մարզային այն ներկայացուցիչներին, որոնք դրանց մասնակցել են. «Դուք գիտե՞ք, որ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան բանախոսները ձեզ բանախոսում են եւ դրա նպատակը ձեզ «տգիտության ճիրաններից հանելն է», ինչպես բնութագրում է Աննա Հակոբյանը: Այսինքն, կառավարության ղեկավարը կառավարության անդամներին եւ իրեն կառավարության նիստում անվանել է տգետ, խոստովանել, որ իրենք յոթ տարի առաջին դասարանում մնացած տգետներ են, հիմա այդ տգետը փորձում է ձեզ  այդ լսարանում տգիտության ճիրաններից հանել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031