Լրահոս
Օրվա լրահոսը

էլ ավելի մեծ հիմքեր ունենք պնդելու, որ Աշոտյանի անազատության հետ կապված խափանման միջոցի կարիք այլեւս չկա. Մելիքյան

Մայիս 14,2025 21:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին այսօր նախորդ նիստին հարցաքննվող վկայի հարցաքննությունից բացի եւս մեկ վկա է հարցաքննվել:

Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով, հաջորդ նիստին, որը նշանակվեց հունիսի 9-ին, քննարկվելու է Աշոտյանի խափանման միջոցի ընտրության հարցը. «Զուտ իրավական տեսանկյունից էլ ավելի մեծ հիմքեր ունենք պնդելու, որ անազատության հետ կապված խափանման միջոցի կարիք այլեւս չկա: Բայց նորից ասեմ, որ սա համարում ենք քաղաքական հետապնդում: Բոլորովին վերջերս ԵԺԿ-ն վերահաստատեց իր նախորդ գնահատականն այն մասին, որ Աշոտյանը հանդիսանում է քաղաքական բանտարկյալ: Այս տեսանկյունից քաղաքական հետապնդումներն ունեն ուրույն տրամաբանություն»:

Մելիքյանի խոսքով, այս պահին չորս վկա է մնացել, որոնք հարցաքննված չեն: Ըստ նրա՝ որոշ վկաներ էլ, հատկապես վերջին վկան որեւէ առնչություն չուներ Աշոտյանին ներկայացված մեղադրանքի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031