«Սրբազան պայքարի» երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում» ակցիան, բերման էին ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել էին Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աղջիկներն ազատ են արձակվել: Նրանց պատմելով՝ իրենց մոտ հայտնաբերել են սոսինձ ու Ա4 ձեւաչափի թղթեր:
«Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ, և մեր սիրելի վարչապետի դեմքով պլակատ»,– ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարեց Էլեն Գաբրիելյանը։