Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի թաղապետը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր հրաժարականի մասին լուրը

Մայիս 15,2025 10:38

ArmLur.amը գրում է, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում՝ աշխատակազմին հայտարարելով, որ իր որոշումը կայացրել է ծանր ու պատասխանատու իրավիճակում:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանին թաղապետն ու թիմակիցները ծեծի ենթարկեցին հրապարակավ:

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը «Sputnik Արմանիայի» հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր հրաժարականի մասին լուրը։

«Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,–ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031