Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Ես ինքս մեղավորություն զգում եմ այս պատկերի համար, երևի մի օր արժանանամ քավության»

Մայիս 15,2025 11:52

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, ինչ տեսնում ենք թե՛ խորհրդարանում, թե՛ սոցիալական հարթակներում, ունի շատ պարզ տրամաբանություն. Քոչարյան-Փաշինյան «հակառակորդները» և նրանց թիմակիցները միասին ուղղակի թե անուղղակի աճեցնում են 2026 թվականի ընդդիմադիր առաջնորդին։ Սցենարը նույնն է՝ Նիկոլն այս անգամ էլ պետք է «հաղթի» «ոսոխ Բելի տղային», որպեսզի «Բելը» իշխանության չգա, ժողովուրդը պետք է ընտրի «Հայկին», հակառակ դեպքում «ժողովրդի իշխանությունը» կգողացվեն։ Ու մի քանի տարին մեկ մի արար կիրականացնեն ու ժողովրդի մի ստվար հատված կխաբվի այդպիսի էժանագին շոուին։

Որպեսզի այս հակապետական սցենարը չիրականանա, նախ և առաջ անհրաժեշտ է, ներեցեք բառիս համար, թամաշա չանել խորհրդարանում բեմադրվող հակախորհրդարանական և քուչի մակարդակից էլ ցածր ներկայացումներին։ Ինչքան շատ եք դիտում այդ վիդեոները, այնքան զանգվածային հիպնոսն ավելի էֆեկտիվ է լինում։ Հետո՝ պետք է կտրականապես մերժել փրկության կեղծ խոստումները, երբ դրանք գալիս են հենց այս նույն խմբերից կամ նրանց հետ արտաքինից կապ չունեցող, բայց նրանց շահերը սպասարկող շրջանակներից։ Հակառակ դեպքում բոլորս միասին խրախուսում ենք ավելի թույլ ու կախյալ Հայաստան ունենալու վտանգավոր սցենարին։

Ես ինքս մեղավորություն զգում եմ այս պատկերի համար, երևի մի օր արժանանամ քավության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031