Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ բողոքը մերժվել է. դատարանն անփոփոխ է թողել Ազատում հրդեհի գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի նկատմամբ տնային կալանքը

Մայիս 15,2025 12:20

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ՀՐԴԵՀԻ ԳՈՐԾՈՎ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏՐՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի` մեր վստահորդ և գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով:

Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ:

LSA Law Firm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031