Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան. Վերջին տարիներին, ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով խաթարվել են կրթության և ուսուցչի նկատմամբ հարգանքի ու վստահության հիմքերը

Մայիս 15,2025 12:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում։ Որպես սերունդներ կերտող, ազգային արժեքների փոխանցող և հասարակական բարոյականության հիմքեր դնող դերակատար՝ ուսուցիչն ունի բացառիկ առաքելություն՝ ձևավորելու պետության ապագա քաղաքացուն։

Անհանդուրժելի և խստորեն դատապարտելի են ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որոնք ուղղված են ուսուցչի արժանապատվության ոտնահարմանը, նրանց հասարակական հեղինակության նվազեցմանը կամ թիրախավորմանը։ Նման երևույթները հակասում են ինչպես ազգային արժեքային համակարգին, այնպես էլ պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։

Ցավալի է արձանագրել, որ վերջին տարիներին, ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, հանրային դաշտում խաթարվել են կրթության և ուսուցչի նկատմամբ ձևավորված ավանդական հարգանքի ու վստահության հիմքերը։ Փաշինյանական բարքերը, որոնք միտված են արժեհամակարգի ապամոնտաժմանը, հանգեցրել է հասարակական վերաբերմունքի դեգրադացման, որի ցավալի արտացոլումը նկատվում է նաև ուսուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի աճով։

Ուսուցիչը ազգային գաղափարախոսության հենասյուներից է՝ միահյուսված մեր պատմության, մշակույթի և պետականության ամրապնդման գործընթացին։

Ուստի՝ նրա հանդեպ հարգանքի, աջակցման և պաշտպանության քաղաքականությունը պետք է դառնա ցանկացած պետական և հասարակական համակարգի առաջնահերթությունը։
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը իրեն կզգա անվտանգ, արժևորված և ներշնչված՝ շարունակելու իր առաքելությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031