Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերկլիի համալսարանը հաստատեց, որ Ադրբեջանի հյուպատոսարանից զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է Արցախի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը»

Մայիս 15,2025 12:52

Բերկլիի համալսարանում սովորող լրագրող Գոհար Վեզիրյանի ֆեյսբուքյան գրառումը

Բերկլիում նոր զարգացումներ տեղի ունեցան։ Համալսարանը պաշտոնապես հաստատեց, որ Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսարանից ուղիղ զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է Արցախի մասին պատմող «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը (որը պլանավորված էր ցուցադրել ապրիլի 24-ին. «Առավոտ»)։

Հայ ուսանողներն այդպես էլ որեւէ աջակցություն չստացան Գլենդելում գտնվող Հայաստանի հյուպատոսարանից, բայց կարողացան ինքնակազմակերպվել, բավականին տպավորիչ բողոքի ակցիա անցկացնել եւ հասնել նրան, որ Բերկլին նախ խոստովանի, որ զանգ է եղել, հետո դրա մասին պաշտոնական հաղորդագրություն տարածի, ապա ֆիլմի ցուցադրության օր առաջարկի։ Սեպտեմբերին այն կցուցադրվի։ Հավելեմ նաեւ, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը։

Եվ մեկ դիտարկում՝ Հայաստանի սիրելի դասախոսներիցս մեկը՝ այս թեմայով նախորդ գրառմանս մեջ նշել էր, թե ինչո՞ւ հանրահավաք չենք անում, չէ որ Հայաստանում հզոր ցուցարար էի։ Անկեղծ ասած, հզոր ցուցարար երբեք չեմ եղել, եղել եմ շարքային լրագրող, որն, այո, հզոր ցույցեր է լուսաբանել։ Որպես քաղաքական ակցիա՝ Բերկլիինը ավելին էր, քան կարող էի պատկերացնել։ Պատկերացում չունեի, որ էստեղի 20 տարեկան երեխաները «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը կվանկարկեն այնպիսի էմոցիաներով, ինչպես դա արվել է 88-ին կամ էլ հետո… Մինչ Հայաստանում Շարժման էջն են փակում՝ պաշտոնապես, դրսում Շարժման կարգախոսը շարունակում է «գործել» եւ հաջողություն գրանցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031