Region Monitor. Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ երկիրը շահագրգռված է Մոսկվայի հետ առևտրային և տնտեսական կապերով, սակայն դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ չեն վերադարձվել վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները։
«Սա մեր հաստատուն դիրքորոշումն է և կմնա այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կուսակցությունը իշխանության է», – նշել է Սամխարաձեն։