Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև այս պահը տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին, ավելի վաղ, քան երեխայի անհետանալը»․ Մխիթար Հայրապետյան

Մայիս 15,2025 13:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մինչև այս պահը տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին։

Նշենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ դիմել են իրենց հետ համագործակցող 2 տասնյակից ավելի կազմակերպությունների․ «Դեռեւս նախորդ շաբաթ, երբ հանրային, հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, մինչև ծնողների՝ մեզ դիմելը, ես ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ հասկանալու՝ արդյոք հնարավո՞ր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնիկական լուծումներով՝ մասնավորապես տիեզերական լուսանկարների միջոցով հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը, և այդ նյութերը ստանալու պարագայում դրանք փոխանցել ՆԳ գործընկերներին։ Փորձեցի հասկանալ՝ բարձր որակի լուծաչափ ունեցող տիեզերական լուսանկարներ ունենալու պարագայում հնարավոր լինի նույնականացնել մանկահասակ երեխային։

Կային կարծիքներ, որ տեխնիկապես այդ լուսանկարներով հնարավոր չէ նույնականացնել երեխային։ Համարեցինք, որ եթե անգամ պարզվի՝ այդ օրը առկա են որոշ ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, պետք է փորձենք՝ անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի նույնականացնել, թե՝ ոչ։

Վերջին յոթ-ութ օրերի ընթացքում կարծում եմ թե մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար երկու տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատել ենք, սակայն մինչև այս պահի վերջի լուսանկարները, որ որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել է տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին է թվագրվում, ինչը ավելի վաղ ժամկետ է, քան դեպքն է տեղի ունեցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031