«Ես երեկ մեկ հայհոյանք եմ լսել Ազգային ժողովում, եւ այդ հայհոյանքն է եղել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում հնչած հայհոյանքներին եւ նկատի ունենալով պատգամավոր Լեւոն Քոչարյանի պահվածքը։
«Բոլոր այն մարդիկ, որոնք Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել եւ մինչեւ էդ ոչինչ չեն ունեցել, բացի մեկ զույգ ծակ կոշիկներից, ու հետո դարձել են միլիարդատեր, էդ մարդիկ շատ ավելի վատ գնահատականի են արժանի, քան ես այդ գնահատականը տվել եմ։ Ես էլ ոչինչ չեմ ունեցել եւ չունեմ, էս մարդիկ ոչինչ չեն ունեցել, հիմա ունեն մի հատ գույքերի ու միլիարդավոր դրամների ցանկ, որ կարդում ես ժամերով։ Էդ միլիարդներն էս մարդկանցից գողացած գումարներն են։ Արցախյան պատերազմով անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չէ, որ ինքը լինի գող, կոռումպացված մարդ։ Սա արդեն փաստագրված է, դատախազությունը դրա մասին հրապարակում է արել։ Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, եւ ավելորդ ջղաձգումները որեւէ մեկին, այդ թվում՝ այդ ընտանիքի անդամներին չեն փրկելու»,- ասաց Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ազգային ժողովում հնչած հայհոյանքներին ու վիճաբանությանն անդրադարձավ նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ընդհանուր առմամբ ես հայհոյանքներին ու բռնությանը շատ վատ եմ վերաբերվում, եւ կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում պետք է հնարավորինս մնանք հայհոյանքից եւ բռնությունից դուրս»,- նշեց Ավանեսյանը։ Նա ասաց, որ ՔՊ նիստերում հայհոյանք չի հնչում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ