Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Քոչարյանի ժամանակ քաղմասում թուղթ են մտցրել մարդու բերանը, ապա ժամանակակիցները պետք է հանդուրժե՞ն իշխանության անսանձ, վարքը. Սոս Հակոբյան

Մայիս 15,2025 17:30

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես անկեղծ չգիտեմ, թե ինչու է որոշ ՔՊ-ական երեսփոխանների թվում, որ եթե քոչարյանենց փոխարեն իշխանության գա այլ ընդդիմադիր ուժ, ապա այդ մարդիկ չեն հիշելու ռուբինյանների, արշակյանների, կոնջորյանների և այլոց կողմից այս երկու օրվա ընթացքում Լևոն Քոչարյանի անձնական արժանապատվության նսեմացման անթույլատրելի դեպքերը, և դրանով բոլոր բարոյական կարմիր գծերի նրանց անհեռատես անցումը…

Դուք ստեղծել եք վարքի օրինակներ, որոնց մասին դեռ հիշելու եք մինչև խորը ծերություն։

Լավ, ինչքան պիտի տխմար լինես, որ մտածես, եթե Քոչարյանի ժամանակ քաղմասում թուղթ են մտցրել մարդու բերանը, ապա ժամանակակիցները պետք է հանդուրժեն իշխանության անսանձ, լկստի, փողոցային, խուլիգանական վարքը, անբարոյականության թրենդի թելադրանքը, և, որոնք ավելի կարևոր են՝ Արցախի կորուստը, Հայաստանի տարածքի մասնակի օկուպացիան, պետական ապարատի դեգրադացիան և անկախության հեռանկարի հետևողական ոչնչացումը…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031