Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիխ Ֆոնտոբելը Գարեգին Երկրորդին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը

Մայիս 15,2025 17:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ տիար Ֆոնտոբելի նախաձեռնած և Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևին՝ ի նպաստ բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովվման։

Իր հերթին Էրիխ Ֆոնտոբելը Հայոց Հայրապետին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը, ինչպես նաև դրա նպատակներն ու հետագա գործողությունների տեսլականը՝ ընդգծելով, որ արցախահայերի վերադարձը միջազգային իրավունքի արդար պահանջ է և հարցը պետք է հետևողականորեն բարձրաձայնել ու ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններում։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Շվեյցարիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման և երկրի առաջընթացի կերտման գործում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031