Արդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը:
Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 10 մասնակից եւ 1 խմբավար:
Ծրագրի մասնակիցների եւ նրանց ծնողների հետ մայիսի 15-ին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Նա մանրամասն ներկայացրել է նախատեսված ծրագիրը, պատասխանել երեխաների հարցերին:
15 օրվա ընթացքում «Հիշողության գնացքով» պատանիները լինելու են Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաքներում, մասնակցելու են հետաքրքիր եւ տպավորիչ միջոցառումների, ծանոթանալու եւ ընկերանալու են այլազգի հասակակիցների հետ:
Կարդացեք նաև
Հագեցած ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն ռազմական փառքի վայրեր, կմասնակցեն ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տարբեր միջոցառումների:
ԱԺ