Լրահոս
Օրվա լրահոսը

ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը 

Մայիս 15,2025 17:56

Մայիսի 10-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսի բացումը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։


«Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության և նկարիչների միջև, նկարիչներին հանել փակ տարածքից՝ իրենց արվեստանոցային տարածքից: Բացի այդ, սա շատ շքեղ, գունավոր և վառ տոն է մեր քաղաքի համար», – նշել է արվեստագետ Էմմա Դիլանյանը:

Հավկիթ-օդապարիկներն ունեն հատուկ խորհրդանիշ՝ իրենց հետ վեր տանելու երեխաների երազանքներն ու իրագործելու դրանք։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշել է, որ սա բացառիկ հնարավորություն է երեխաների համար․ «Կրկին շնորհակալ եմ, որ որոշվեց գործընկեր ընտրել «Հույսի կամուրջ»-ին՝ հաշվի առնելով կազմակերպության ինչպես հեղինակությունը, այնպես էլ իսկապես նվիրվածությունն իր շահառուներին՝ ապահովելու նրանց համար որակյալ կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք», – ասել է նա:

Ցուցադրված հավկիթներն ինքնատիպ արվեստի գործեր են, որոնց միջոցով արտիստները փոխանցել են իրենց մտորումները կյանքի, խաղաղության, ազգային ավանդույթների և բազմաթիվ այլ թեմաների մասին:

Fastex-ն ուրախ է աջակցել նմանօրինակ իրադարձություններին, որոնք ոչ միայն մշակութային նշանակություն ունեն, այլև սոցիալական կարևորագույն խնդիր են լուծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031