Հիշում եմ, սովետական ժամանակներում հեռավոր շրջաններ մեկնող ավտոբուսների վարորդներից ամեն առավոտ, եթե չեմ սխալվում՝ «պսիխ» կոչված փաստաթուղթ էին պահանջում ուղեւորության դուրս գալուց առաջ, նախնական խմածությունը բացառող փաստաթուղթ: Իսկ եթե մի 10-20 ուղեւորների անվտանգության համար էին վտանգները կանխարգելելու այդ ստուգումները, ապա ո՜ւր մնաց ժողովուրդ ու պետություն ապահովագրելու նախաձեռնությունը, այն էլ տարուբերումների մեջ գտնվող մեր տարածաշրջանում, գիշատիչ երկրների հարեւանությամբ:
Հարցը չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին հավանելու կամ չհավանելու, նրան ընդունելու կամ մերժելու խնդրին, այլ՝ ղեկավարի, պատասխանատվություն կրող ո՛րեւէ ղեկավարի առողջությանը, ֆիզիկական, հոգեկան ու մտավոր: Եվ բնավ ամոթ չէ ստուգել վիճակը մի մարդու, որը ամբիոնից զգուշացնում է՝ չուտել իր ներվերը: Ինքնախոստովանությո՞ւն:
Պինդ ներվեր, հոգեկան ու մտավոր հավասարաշկշռություն, անխոնջ աշխատող առողջ մարդ է մեզ պետք: Այլապես psycho-ն լրիվ կկործանի մեզ:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
դրսում ստորացվելու, դիմադրել վախենալու և անասնական վախի վառ արտահայտությունն է նրա այս պահվածքը։ Սա նախընտրական փսիխոպատիա է, հատուկ ընտրազանգվածի համար